| |
![]() Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է, որակազրկման պատճառով բաց թողնի Իսպանիայի առաջնության երեք հանդիպում: Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղի ժամանակ պորտուգալացին կարմիր քարտ ստացավ, ապա անարգալից ժեստ ցույց տվեց եզրային մրցավարի ուղղությամբ: Հանդիպման գլխավոր մրցավար Այսա Գամեսի արձանագրություն մեջ նշված է հետևյալը. «75-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն հեռացվել է խաղադաշտից խաղային դադարի ժամանակ մրցակցի դեմքին հարվածելու համար: Կարմիր քարտ ստանալուց հետո խաղացողը մի քանի անգամ հարվածեց իր դեմքին` ժեստն ուղղելով եզրային մրցավարին»: Եթե Իսպանիայի առաջնության կարգապահական կոմիտեն որոշի Ռոնալդուին պատժել երեք խաղով, ապա նա բաց կթողնի «Վիլյառեալի», «Խետաֆեի» և «Էլչեի» դեմ հանդիպումները: |