| |
Իսպանացի նախկին մրցավար Իտուրալդե Գոնսալեսը պատմել է Իսպանիայի մրցավարների ակումբային նախասիրությունների մասին։ -Մրցավարները Մարսից չեն ժամանում մեզ մոտ։ Դու սկսում ես հանդիպումներ դատել ֆուտբոլի նկատմամբ սիրո պատճառով, և ես չեմ կարծում, թե կան այնպիսիք, ովքեր սիրելի թիմ չունեն։ Ես բախտ եմ ունեցել Բիլբաոյում ծնվելու, իսկ այդ քաղաքում բոլորը «Ատլետիկին» են երկրպագում։ Իսպանիայի մնացած բոլոր շրջանները, որպես կանոն, ցավում են «Ռեալի» կամ «Բարսելոնայի» համար, այդ պատճառով էլ այդ թիմերը կանոնավորապես հաղթում են։ Ինչ վերաբերում է մրցավարներին, ապա նրանց մեծ մասը երկրպագում են «Ռեալին», սակայն դա չի նշանակում, թե նրանք ոչ պրոֆեսիոնալ են դատում հանդիպումները։ Ավելի վաղ երկրի մեծ մասը ցավում էր «Ռեալի» համար, իսկ հիմա իրավիճակին տիրապետում է «Բարսելոնան»,-ասել է Գոնսալեսը։
|