| |
![]() Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի մասին: Հիշեցնենք, որ արդեն 10 տարի Ռամոսը պրոֆեսիոնալ ֆուտբոլում է: -Ռամոսը շատ ուժեղ ֆուտբոլիստ է, ով միշտ լավատեսորեն է տրամադրված: Սերխիոն միշտ ականջ է դնում մարզիչներին ու հավատում է իր ուժերին: Կարող եմ վստահ ասել, որ իր ուժերի հանդեպ անսահման վստահությունը Ռամոսի գլխավոր հատկանիշներից է: Նա նվիրված է հավաքականին ու ակումբին: Ռամոսը ոչնչից չի վախենում,-դել Բոսկեի խոսքերը մեջբերել են իսպանական ԶԼՄ-ները:
|