| |
Վերջերս հաճախ է խոսվում այն մասին, որ «Էսպանյոլի» դարպասապահ Կիկո Կասիլյան, ով «Ռեալի» սան է, կարող է վերադառնալ մադրիդյան թիմ: Այս մասին իր կարծիքն է արտահայտել «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը: «Հիանալի դարպասապահ է: Այն ժամանակվանից ի վեր, երբ նրան տեսա կանտերայում, գիտեի, որ մեծ ապագա ունի: Իհարկե, նա մեզ համար մեծ ձեռքբերում կլիներ: Նա շատ լավ կհարմարվեր մեր թիմին, բայց այս հարցերով զբաղվում է ակումբը»,- «Ռեալի» ավագի խոսքերն է մեջբերում «Defensacentral.com»-ը:
|