| |
![]() Շատ ֆուտբոլիստներ հաջողության են հասել մի ակումբում, սակայն վաղ տարիքում երկրպագել են իրենց թիմի «ոխերիմ» թշնամիներին, կամ նույնիսկ հանդես են եկել այդ վերջինների կազմում: Ռադամել Ֆալկաո՝ Իր հարցազրույցներից մեկում Ռադամել Ֆալկաոյի հայրը նշել է. «Իմ որդին փոքր հասակից երազել է խաղալ «Ռեալ Մադրիդում»»: Արդյունքում, սակայն, ֆուտբոլիստը դարձավ մադրիդյան մեկ այլ թիմի՝ «Ատլետիկոյի» առաջատարը, որի կազմում հանդես եկավ 2011-2013 թթ: ![]() Լուկա Մոդրիչ` Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մինչև «արքայական» ակումբ տեղափոխվելը լուսանկարվել է «Բարսելոնայի»՝ իր անվամբ մարզաշապիկով և նշել, որ «Կամպ Նոու» է այցելել որպես, ինչպես ինքն է ասել, «Բարսելոնայի» ևս մեկ երկրպագում: Իկեր Կասիլյաս` Մադրիդի «Ռեալի» խորհրդանիշներից մեկը մանուկ հասակում երկրպագել է «հարևան» «Ատլետիկոյին»: ««Ատլետիկոյի» երկրպագու եմ, ինչպես իմ հայրը, և, իհարկե, երկրպագում եմ նաև «Ռեալին»: Եղբայրս «Բարսայի» երկրպագու է»,- այսպես է ասել Կասիլյասը իր հարցազրույցներից մեկում, երբ առաջին անգամ ընդգրկվել է «Ռեալի» կազմում: Գուտի` Հայրենի Տոռեխոնի տեղի թիմերից մեկում խաղալու ընթացքում Գուտին կրել է կապտանռնագույն մարզշապիկ: Հետագայում նա դա բացատրել է հետևյալ կերպ. «Երբ ինչ-որ մեկը մարզաշապիկ գնելու գումար չունի և ցանկանում է խաղալ իր ընկերների հետ, կհագնի ցանկացած մարզաշապիկ»: ![]() Խուանիտո` Մադրիդիստների մեկ այլ խորհրդանիշ հանրահայտ Խուանիտոն խաղացել է «Ատլետիկոյի» կանտերայում, որից հետո տեղափոխվել է «Բուրգոս»: Այնուհետև նա միացել է «արքայական» ակումբին և դարձել թիմի առաջատարներից մեկը: Ռաուլ` Մադրիդի «Ռեալի» կենդանի լեգենդ Ռաուլը երբեք չի թաքցրել, որ իր ամողջ ընտանիքը երկրպագում է մադրիդյան մյուս թիմին` «Ատլետիկոյին»: Ինքը՝ Ռաուլը, մինչև «արքայական» ակումբ տեղափոխվելը 2 տարի հանդես է եկել «Ատլետիկոյի» երիտասարդական թիմում: Էվեր Բանեգա` Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկով այս լուսանկարը Facebook-ում հրապարակելու համար Էվեր Բանեգան լուրջ քննդատության է ենթարկվել «Վալենսիայի» երկրպագուների կողմից: Նեյմար` Կատալոնական «Բարսելոնայի» պատմության ամենաթանկ ձեռքբերումներից մեկը՝ Նեյմարը, 14 տարեկանում փորձաշրջան է անցել «Ռեալ Մադրիդում»: ![]() Իսկո Ալարկոն` «Ռեալ Մադրիդի» հնչեղ տրանսֆերներից մեկը՝ Իսկո Ալարկոնը, մինչև «արքայական» ակումբ տեղափոխվելը իր հարցազրույցներում խոստովանել է, որ մի փոքր անտիմադրիդիստ է: ![]() Խավիեր Մասկերանո` 2010 թվականից կատալոնական «Բարսելոնայում» հանդես եկող Խավիեր Մասկերանոն վաղ տարիքում երազել է խաղալ «Ռեալ Մադրիդում»: «Երանի՝ մի օր կարողանամ խաղալ «Ռեալ Մադրիդում»»,-իր հարցազրույցներից մեկում նշել է ֆուտբոլիստը: |