| |
![]() Պորտուգալիայի հավաքականի բժիշկ Անտոնիո Գասպարը վստահեցնում է, որ «Ռեալի» պորտուգալացի գոլահար Կրիշտիանու Ռոնալդուն դեռ երկար ժամանակ կկարողանա խաղալ նույն մակարդակով: «Եթե Կրիշտիանուն ցանկանա, ապա դեռ երկար ժամանակ կխաղա: Նա 34-35 տարեկանում առանց խնդիրների կարող է խաղալ թոփ-մակարդակով: Ես խոսում եմ 34-35 տարեկանի մասին, ավելի ուշ Ռոնալդուն գուցե ցանկանա այլ գործով զբաղվել: Դա նրա անձնական գործն է: Ակնհայտ է այն, որ նրա ցանկության դեպքում կարիորան երկար ժամանակ տպավորիչ կլինի: Նա ունի դրա համար անհրաժեշտ ամեն բան»,-Գասպարի խոսքերը մեջբերել է Marca-ն:
|