| |
![]() Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակչի պատասխան հանդիպումը անցկացնելով սեփական հարկի տակ, առանց մեծ դժվարության հաղթեց կատալոնական «Էսպանյոլին» 1-0 հաշվով, որը թվով երրորդ հաղթանակն էր այս մրցաշրջանում, Կատալոնիան ներկայացնող ակումբի նկատմամբ, և դուրս եկավ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլ, որտեղ կմրցի «Ատլետիկ» - «Ատլետիկո» զույգի հազթողի դեմ: Այս խաղի միակ գնդակը հանդիպման 7-րդ րոպեին Խաբի Ալոնսոի հիանալի փոխանցումից հետո հեղինակեց Խեսեն, վարպետորեն գրավելով Կիկո Կասիլյաի պաշտպանած դարպասը: |