| |
![]() «Բենզեման պետք է զգա իր կարևորությունը, որ ցուցադրի, թե ինչպիսի լավ խաղացող է»: Այսպիսի վերլուծություն է կատարել Ֆլորենտինո Պերեսի վստահելի անձանցից մեկը, ինչն էլ բացատրում է, թե ինչու ակումբը որոշեց վաճառել ի ծնե գոլահար Գոնսալո Իգուաինին: «Ռեալում» հասկանում էին, որ արգենտինացին, ով իրեն սիրված ու հարգված չէր զգում ակումբում, հասել էր իր գագաթնակետին, բացի այդ նա մրցակցում էր Բենզեմայի հետ, չնայած փոքր ինչ զիջում էր ֆրանսիացիուն իր ցուցանիշներով: Եվ այսպիսով «Ռեալը» ամռանը որոշեց հույսը դնել իր երկու հարձակվողներից մեկի վրա: Իգուաինը հեռացավ «Նապոլի», իսկ նրան փոխարինելու ոչ ոք չեկավ, չնայած Անչելոտին խնդրում էր ձեռք բերել Լուիս Սուարեսին: Մի խոսքով տաղանդավոր ֆուտբոլիստի անհաջող ելույթների պատճառը անվստահությունն էր սեփական ուժերում:
|