| |
![]() Մադրիդի «Ռեալը» կարող է նոր դարպասապահ ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: «Արքայական» ակումբում չեն բացառում, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում թիմը կարող է լքել դարպասապահներից մեկը՝ Իկեր Կասիլյասը կամ Դիեգո Լոպեսը, և այդպիսի զարգացման հանրավորությունը հաշվի առնելով՝ նրանք ուշադրություն են դարձրել «Էսպանյոլի» դարպասապահ Կիկո Կասիլյայի վրա։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը մոտ 20 մլն եվրո է, սակայն «Ռեալը» կարող է նրան ձեռք բերել 5-10 միլիոնով, քանի որ նրան է պատկանում ֆուտբոլիստի իրավունքների 50%-ը։ Ֆուտբոլիստի կարողությունների վրա չկասկածելու համար ձեզ ենք ներկայացնում նրա ՖԱՆՏԱՍՏԻԿ ՍԵՅՎԵՐԸ 2013/14 մրցաշրջանում՝
|