| |
![]() Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Էսպանյոլի» դեմ քառորդ եզրափակչի պատասխան խաղում Բեյլը դաշտ դուրս չի գա: «Բեյլը փորձեց մարզվել, սակայն նրան անհանստացնում էր ձախ ոտքի ցավը: Վաղը նա չի խաղա: Նախընտրեցի հանգիստ տալ նրան, որ պատրաստ լինի կիրակի օրվա հանդիպմանը»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
|