| |
![]() Մադրիդի «Ռեալը» մոտ է նոր Ռեկորդի: «Արքայական» ակումբը Լա Լիգայի ընթացիկ խաղարկության ընթացքում 7 խաղ անընդմեջ անառիկ է պահել դարպասը: Թիմը վերջին անգամ նման ցուցանիշի էր հասել հեռավոր 1994-95 թվականներին: Առաջին անգամ ցուցանիշի ժամանակ «Ռեալը» գլխավորում էր Խորխե Վալդանոն, իսկ այս տարի Կարլո Անչելոտտին: Խորխե Վալդանոի սաները իրենց ակտիվում ունեն 708 «Չոր» րոպե, իսկ Անչելոտտիի օրոք «Ռեալը» ունի 659 րոպե առանց բաց թողած գնդակի: Դա այն դեպքում, երբ «Սերուցքայինների» դարպասը պաշտպանում են միանգամից 2 դարպասապահ: Պրիմերայի շրջանակներում դարպասի «պարիսպն է» Դիեգո Լոպեսը, իսկ Գավաթային խաղարկություններում փորձառու Իկեր Կասիլյասը: Իդեպ, վերջինս իր դարպասում գնդակ չի տեսել արդեն 592 րոպե: Մի կարևոր ցուցանիշ ևս՝ Իտալացի մասնագետը կարող է շրջանցել սեփական Ռեկորդը, որը գրանցել է «Միլանի» ղեկին, ինչը ևս կազմում է 7 խաղ առանց սեփական դարպաս գոլ ընդունելու: |