| |
![]() Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի «Գրանադայի» դեմ հանդիպման ժամանակ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման 3-րդ խաղն անընդմեջ դարձավ գոլի հեղինակ, և դա ֆուտբոլիստի՝ թիմի կազմում անցկացրած պաշտոնական հանդիպումներում 102-րդ գնդակն է: Այս մասին գրում է Marca Պարբերականը: Այս ցուցանիշով հարձակվողն արդեն գերազանցում է Սամորանոյին և շուտով կարող է հավասարվել իր կուռքերից մեկին՝ բրազիլացի Ռոնալդոյին, ով 177 խաղում դարձել է 104 գոլի հեղինակ: |