| |
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը մեկնաբանել է «Գրանադայի» հետ հանդիպման արդյունքը (2:0)։ -«Գրանադան» հանդիպման սկզբից էլ ուժեղ խաղ էր ցուցադրում և մեզ նվերներ չէր անում։ Հնարավոր է՝ մենք ձգձգեցինք, բայց, ի վերջո, դուրս եկանք առաջին հորիզոնական։ Այն, որ մենք յոթ խաղում անընդմեջ գոլ բաց չենք թողել, ոչ միայն պաշտպանության շնորհիվ է, այլ ամբողջ թիմի հաղթելու ցանկության և մեկ ամբողջություն դառնալու։ Հարձակման գծում աշխարհի լավագույն խաղացողներն են, և դա ապացուցվում է ամեն խաղում։ Հիմա մենք առաջին հորիզոնականում ենք, և դա ճնշում է ստեղծում «Բարսայի» և «Ատլետիկոյի» վրա։ «Էսպանյոլի» հետ հանդիպումը Իսպանիայի գավաթի խաղարկությունում հեշտ չի լինելու։ Մենք պատասխան խաղերում լավ ենք խաղում, և ես հույս ունեմ, որ կանցնենք կիսաեզրափակիչ,-ասել է Կարվախալը։
|