| |
![]() «Ռեալը» պատրաստվում է նոր` երեքամյա պայմանագիր առաջարկել կիսապաշտպան Սամի Խեդիրային, ով շարունակում է ապաքինվել վնասվածքից: El Confidencial-ը գրում է, որ մադրիդյան ակումբի ղեկավարությունը Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին կառաջարկի մնալ թիմում մինչև 2018 թվականը: Եթե Խեդիրան համաձայնի, ապա տարեկան կվաստակի 4 մլն եվրո: Առաջարկությունը «Ռեալը» կներկայացնի, երբ Խեդիրան լիովին ապաքինվի: Հիշեցնենք, որ Խեդիրան վնասվածք է ստացել անցյալ տարվա աշնանը, Իտալիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ: Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը, վերջին անգամ խոսելով Սամիի մասին, նշել էր, որ նրա ապաքինումը լավ է ընթանում:
|