| |
![]() «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան հայտարարել է, որ շատ լավ է վերաբերում իր նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
-Մոուրինյոն իսկապես իմ ընկերն է: Նրան որպես մարդ եմ ճանաչում, իսկ նրա մարդկային հատկանիշները հայտնի չեն մարդկանց: Մամուլի ասուլիսների ժամանակ մարդիկ տեսնում են միայն այն, ինչ նա ցանկանում է ցուցադրել: Մոուրինյոն որպես մարզիչ շատ պահանջկոտ է: Եղել է, որ հակադրվեմ նրան, բայց շարունակում եմ խաղալ Մադրիդում,-ասել է Արբելոան: |