| |
![]() Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի «Գրանադայի» դեմ խաղից առաջ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մադրիդյան թիմի երկրպագուներին կներկայացնի վերջերս նվաճած «Ոսկե գնդակը»: Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, մրցանակն արդեն գտնվում է ակումբի թանգարանում, և երկրպագուներին ներկայացվելուց հետո այն կտարվի Մադեյրա Ռոնալդուի թանգարանում ներկայացվելու համար: |