| |
9-րդ տարին անընդմեջ Մադրիդի «Ռեալը» ճանաչվել է ամենաեկամտաբեր ֆուտբոլային ակումբը: Ըստ «Deloitte»-ի հաշվարկների՝ ակումբի 2013թ եկամուտը կազմել է 518,9մլն եվրո: Երկրորդ տեղը նախորդ տարվանից պահպանել է կատալոնական «Բարսելոնան», որի 2013թ եկամուտը կազմել է 482,6մլն եվրո, իսկ երրորդ տեղում Մյունխենի «Բավարիան» է՝ 431,2մլն եվրո: «Ռեալն» այս ցուցակը գլխավորում է 9-րդ տարին անընդմեջ՝ այդպիսով գերազանցելով «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդը, որն առաջին տեղը զբաղեցրել է 8 անգամ: Բացի այդ՝ այս տարի առաջին անգամ «կարմիր սատանաները» դուրս են մնացել լավագույն եռյակից: Ստորև ներկայացնում ենք ամենաեկամտաբեր ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակը (փակագծերում ներկայացված է ակումբների նախորդ ցուցանիշները): 1. (1) «Ռեալ»-518,9մլն եվրո 2. (2) «Բարսելոնա»-482,6 մլն եվրո 3. (4) «Բավարիա»- 431,2 մլն եվրո 4. (3) «Մանչեսթեր Յունայթեդ»- 423,8 մլն եվրո 5. (10) «ՊՍԺ»- 398,8 մլն եվրո 6. (7) «Մանչեսթեր Սիթի»- 316,2 մլն եվրո 7. (5) «Չելսի»- 303,4 մլն եվրո 8. (6) «Արսենալ»- 284,3 մլն եվրո 9. (13) «Յուվենտուս»- 272,4 մլն եվրո 10. (8) «Միլան»- 263,5 մլն եվրո
|