| |
![]() Կատալոնական կողմնորոշում ունեցող «Mundo deportivo» պարբերականը պնդում է, որ Գարեթ Բեյլի՝ «Ռեալ» տեղափոխությունը մադրիդյան թիմի համար արժեցել է 265մլն եվրո: Բեյլի տրանսֆերի գումարի իրական չափը դեռևս հայտնի չէ. որոշ աղբյուրներ նշում են, որ գումարը կազմել է 91մլն եվրո, կան նաև կարծիքներ, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վճարել է 101մլն եվրո: «Mundo deportivo» պարբերականի կատարած հաշվարկներով տրանսֆերի հետ կապված բոլոր ծախսերը միասին կազմել են 265մլն եվրո:
|