| |
![]() Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը գերազանցեց առանց գոլեր բաց թողնելու խաղերի շարքի իր անձնական ռեկորդը: Նախորդ ցուցանիշը՝ 518 րոպե առանց գոլ բաց թողնելու, Կասիլյասը գերազանցեց Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Էսպանյոլի» դեմ խաղի մեկնարկից ընդամենը 17 րոպե անց: Այժմ այդ ցուցանիշը կազմում է 592 րոպե: 2013 թվականի նոյեմբերի 27-ից սկսած Իկեր Կասիլյասը անառիկ է պահում սեփական դարպասը: Բացի այդ, Իկերը առաջին դարպասապահն է, ով գոլ բաց չի թողել Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին 5 խաղերում: Հիշեցնենք, որ Կասիլյասը մասնակցում է միայն Իսպանիայի գավաթի խաղարկությանն ու Չեմպիոնների Լիգային:
|