| |
![]() Մադրիդի «Ռեալի» հարձակվող, Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն իր երկրի կառավարության կողմից արժանացել է Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի (Պորտուգալիայի ազգային ասպետի կոչում): Ռոնալդուն մեկնաբանել է պարգևը և խոսել հետագա նպատակների մասին` -Հույս ունեմ ապագայում էլ մրցանակներ ու տիտղոսներ նվաճել: Ուզում եմ մտնել ֆուտբոլի պատմության մեջ: Երազում եմ հաղթել աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունը, դա իմ կարիերայի բարձրակետը կլիներ: Հույս ունեմ, որ երբևէ կկարողանամ հասնել այդ հաջողությանը: |