| |
![]() Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ, ներկայումս գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնական Զինեդին Զիդանի երեք որդիները ֆուտբոլային կրթություն են ստանում «արքայական» ակումբի մարզադպրոցում: Էնցո և Թեո Զիդանները նախընտրել են հանդես գալ հարձակման գծում, իսկ ահա 15-ամյա Լուկան արդեն այսօր համարվում է տաղանդավոր դարպասապահ: Դոհայում ընթացող Մ17 ֆուտբոլիստների մրցաշարում Լուկան «Ռեալի» կազմում մասնակցել է «Մանչեսթեր Սիթիի» Մ17 թիմի դեմ խաղին (1:0) և կատարել է մի քանի տպավորիչ սեյվեր, որոնք ներկայացված են տեսանյութում: |