| |
![]() Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է բաց թողնել Իսպանիայի գավաթի «Էսպանյոլի» դեմ կայանալիք քառորդ եզրափակչի հանդիպումը ծնկի վնասվածքի պատճառով, որը նա ստացել է «Բետիսի» դեմ հանդիպման ժամանակ: «Հիմա Ռամոսը մի փոքր անհարմարություն է զգում: Եթե նա իրեն լավ զգա, ապա խաղադաշտ դուրս կգա, եթե՝ ոչ, ապա նրան հանգիստ կտրամադրվի», -ասել է մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին: Իտալացի մասնագետը խոսել է նաև թիմի ֆրանսիացի պաշտպան Վարանի մասին. «Հիմա վնասվածքը նրան չի անհանգստացնում: Նա կվերադառնա այն ժամանակ, երբ ես կտեսնեմ, որ նա պատրաստ է դրան: Երկար սպասելու կարիք չի լինի»:
|