| |
![]() Խորվաթ ֆուտբոլիստը գերազանց է հանդես գալիս և գոլային փոխանցումներ է կատարել վերջին երեք խաղերում, որոնց նա մասնակցել է: Մոդրիչը «Ռեալի» առանցքային խաղացողներից մեկն է այս մրցաշրջանում: Խորվաթ կիսապաշտպանը իր կառուցողական խաղով, գնդակների խլման և հարձակվողներին մատուցման շնորհիվ վերջին չորս խաղում երեք գոլային փոխանցում է կատարել: Նա նախ աչքի ընկավ գավաթային մրցավեճում՝ «Օսասունայի» դեմ խաղում, այնուհետև նրա վստահ խաղից տուժեցին «Էսպանյոլի» խաղացողները: Մոդրիչը մեկնարակային կազմում դաշտ դուրս եկավ առաջնության 20-րդ տուրի «Բետիսի» դեմ խաղում: Այդ խաղում Լուկան իր բարձր վարպետության շնորհիվ ապակողմնորոշեց մրցակցի երեք ֆուտբոլիստների և գնդակը հասցեագրեց ազատ գոտում հայտնված Բենզեմային, ով խփեց թիմի երրորդ և «Ռեալում» իր 100-րդ գոլը: «Կիսապաշտպանները օգնում էին հարձակվողներին, հատկապես աչքի էր ընկնում Մոդրիչը»,-խաղից հետո մամլո ասուլիսի ժամանակ ասել է «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին: «Օսասունայի» դեմ խաղում Մոդրիչի փոխանցումից օգտվեց Բենզեման: Երեք օր անց «սերուցքայինները» 0-1 հաշվով ծնկի բերեցին «Էսպանյոլին». Մոդրիչի փոխանցումը եզրափակեց Պեպեն: Իսկ երրորդ գոլային փոխանցումից ծնվեց «Բետիսի» դարպասին խփած Բենզեմայի գոլը:
|