| |
![]() «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` կարիերան շարունակելու է Մադրիդի «Ռեալում»: Ըստ որոշ հրապարակումների` «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով ոչ վաղ անցյալում գլխավորում էր փարիզյան ակումբը, ցանկանում է ներկայիս թիմում տեսնել Վերատիին: «Ընդամենը շշուկներ են: Փարիզում ինձ համար ամեն ինչ լավ է: Հույս ունեմ` այստեղ երկար կմնամ: «Ռեալ» կտեղափոխվեմ, միայն եթե նման բան ասի ակումբի նախագահը»,-Վերատիի խոսքերը մեջբերել է «L' Equipe»-ն: Հավելենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 16 խաղի և դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ:
|