| |
Սկսած «Բետիսի» նկատմամբ տարած 0-5 հաշվով հաղթանակից Մադրիդի «Ռեալի» BBC-ն (այսպես են անվանում թիմի հարձակվողական եռյակին՝ Կրիշտիանուին, Բենզեմային և Բեյլին, Իսպանիայում) չէր կարողացել գոլի հեղինակ դառնալ միևնույն հանդիպման ընթացքում: Այս մասին գրում է «Marca»-ն: Այս մրցաշրջանում այս երեք ֆուտբոլիստներն արդեն 54 գոլ են խփել: Այս գոլերի մեծ մասի հեղինակը Կրիշտիանու Ռոնալդուն է՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիրը խփել է 31 գնդակ՝ 21-ը Լա լիգայում, 9-ը՝ Չեմպիոնների լիգայում և 1-ը՝ Իսպանիայի գավաթի մրցարշարում: Կարիմ Բենզեման հեղինակել է 13 գնդակ՝ 10-ը՝ Լա լիգայում, 2-ը՝ Չեմպիոնների լիգայում և մեկը Իսպանիայի գավաթի մրցարշարում: Գարեթ Բեյլը մրցակիցների դարպասը գրավել է 10 անգամ՝ 8-ը Լա լիգայում և 2-ը՝ Չեմպիոնների լիգայում:
|