| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ֆրանսիացի հարձակվողն այդ ցուցանիշը գրանցեց «Բետիսի» դեմ արտագնա խաղում և Մադրիդում անցկացրած իր հինգերորդ մրցաշրջանում: Բենզեման, գրավելով «Բետիսի» դարպասը, «Ռեալի» կազմում հեղինակեց իր 100-րդ գոլը: Հարձակվողը այդ ցուցանիշին հասել է «Արքայական ակումբում» անցկացրած հինգերորդ մրցաշրջանում, որի ընթացքում նա մասնակցել է 210 պաշտոնական հանդիպման: Բենզեման միջինը մեկ խաղում 0.48 գնդակ է խփում: «Սերուցքայինների» շարքերը նա համալրեց 2009 թվականին և առաջին մրցաշրջանում նրան հաջողվեց դառնալ ինը գոլի հեղինակ: 2010/11 մրցաշրջանում նրա անվան դիմաց գրված էր 26 գոլ, իսկ 2011/12 մրցաշրջանում դրանց թիվը հասավ 32-ի, որը դեռևս լավագույն ցուցանիշն է Կարիմի կարիերայում: Աղյուսակը ՝
|