| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մադրիդի «Ռեալի» պաշտպանը այս ցուցանիշին հասել է անցկացրած 8 մրցաշրջանների ընթացքում: Մադրիդի «Ռեալը» երկրորդ շրջանի իր երկրորդ հանդիպումն էր անցկացնում «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում, որը հոբելյանական 250-րդն էր Մարսելոյի համար: Բրազիլացին Ռեալի կազմում դարձել է 17 գոլի հեղինակ և այս մրցաշրջանում արդեն մասնակցել է 22 հանդիպման: Մարսելոն «Արքայական ակումբ» է տեղափոխվել 18 տարեկան հասակում և անցկացրած 8 մրցաշրջաններից հետո հանդիսանում «Ռեալի» փոխավագներից մեկը: Անցկացրած 250 խաղերից 178-ում նրա թիմը հաղթել է, որը կազմում է 71.2 տոկոս: «Սերուցքայինների» հետ նա երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ սուպերգավաթակիր և մեկ անգամ Արքայի գավաթի հաղթող:
|