| |
«Էլ Սադար» մարզադաշտում կայացած «Օսասունա» - «Ռեալ» խաղում Իկեր Կասիլյասը անանցանելի պատ էր մրցակցի համար: Թիմի ավագը երեք գեղեցիկ սեյվեր կատարեց ու ապացուցեց, որ հիանալի մարզավիճակում է: Վերջին 10 խաղերի ժամանակ Իկերը ընդամենը 4 գոլ է բաց թողել: Դարպասապահը լավ մարզավիճակ է հավաքել ու դա ցույց է տալիս խաղից խաղ: Ընդհանուր առմամբ Իկերը գոլ բաց չի թողնում արդեն 502 րոպե: Հարկ է նշել, որ թիմը վերջին 10 հանդիպումներում ընդամենը 2 գոլ է բաց թողել, իսկ 2014-ին առհասարակ անառիկ է պահում իր դարպասը, ինչը չնշել չի կարելի: |