| |
![]() Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանաիայի առաջնության 20-րդ տուրի «Բետիսի» դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին: Խոսելով դարպասապահ Իկեր Կասիլյասի՝ Լա լիգայի հանդիպումներում պահեստայինների նստարանին մնալու մասին՝ նա նշել է. «Նման դեպք չեմ հիշում, սակայն այն բոլոր հանդիպումներում, որոնցում դաշտ է դուրս եկել, շատ լավ է խաղացել»: Մարզիչն անդրադարձել է նաև թիմի խաղի որակին: «2014 թվականը լավ ենք սկսել և պետք է շարունակենք այսպես: Այժմ յուրաքանչյուր հանդիպում քննություն է, և հույս ունեմ, որ վաղն ամեն ինչ լավ կստացվի, քանի որ բոլոր հանդիպումներն էլ կարևոր են»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում «AS»-ը:
|