| |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, կարծես, զղջում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թույլ է տվել կիսապաշտպան Մեսութ Օզիլին տեղափոխվել «Արսենալ»՝ գրում է «AS»-ը «Կարծում եմ` մենք սխալ ենք թույլ տվել` թողնելով Օզիլին հեռանալ: Ամեն դեպքում մենք ունենք հիանալի կիսապաշտպաններ»,-ասել է Անչելոտին: Անդրադառնալով Կրիշտիանու Ռոնալդուի և Գարեթ Բեյլի խաղին` իտալացի մասնագետը նշել է հետևյալը. «Ռոնալդուն մեր ամենաթանկ ֆուտբոլիստն է: Բեյլը դեռ հարմարվում է: Սկզբում վնասվածք կար, բայց նա աստիճանաբար ուժեղանում է»:
|