| |
![]() Թեպետ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վերջին շրջանում բազմիցս նշեց, որ չեն պատրաստվում վաճառել հարձակվող Ալվարո Մորատային, նրա նկատմամբ` այլ ակումբների ցուցաբերած հետաքրքրվածությունը դեռ չի մարել: AS-ը գրում է, որ Մորատայի տրանսֆերային իրավունքները գնելու ցանկություն ունեն իտալական երկու ակումբներ` Թուրինի «Յուվենտուսը» և Միլանի «Ինտերը»: Երիտասարդ հարձակվողը պատրաստ է բանակցություններ վարել, քանի որ որքան էլ Անչելոտին հայտարարի` չի վաճառվում, նա քիչ խաղաժամանակ է ստանում: Նշվում է նաև, որ «Յուվենտուսը» և «Ինտերը» մադրիդյան կողմի հետ բանակցություններ սկսելու համար ստիպված են լինելու հրաժարվել իրենց որոշ ֆուտբոլիստների ծառայություններից, քանի որ Մորատայի համար «Ռեալը» կլորիկ գումար կպահանջի: |