| |
![]() Կարլո Անչելոտին ուրախ էր, որ թիմին հաջողվեց դուրս գալ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: Իտալացին հաղթանակի մասին խոսեց մամլո ասուլիսի ժամանակ՝ «Նրանք փորձեցին խաղը բարձր տեմպով սկսել ու բարձրից պրեսինգ կիրառել, բայց Ռոնալդուի գոլը ամեն ինչ բարդացրեց նրանց համար: Հենց սկզբից մենք վերահսկում էինք խաղի ընթացքը, ու թիմը կենտրոնացած էր միայն խաղի վրա: Խաղն այնքան էլ բարդ չստացվեց, որի հիմնական պատճառը պաշտպանությունում կատարած շատ լավ աշխատանքն էր»: Մրցաշրջանի մասին՝ «Վճռորոշ հատվածը դեռ առջևում է, ու ամեն մի խաղը շատ կարևոր է: Մենք միշտ չէ, որ ֆանտաստիկ ֆուտբոլ ենք խաղում: Շատ խաղեր են մեզ սպասվում, ու դրանցից ամեն մեկում հիանալի ֆուտբոլ ցուցադրելը շատ բարդ է, բայց թիմը կենտրոնացած է, լավ է աշխատում ու ցանկանում է շարունակել նույն ոգով»:
|