| |
![]() Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով` 2013 թվականի աշխարհի լավագույն հարձակվողի կոչմանն արժանացել է «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն: Նման որոշման համար հաշվի են առնվել միայն միջազգային հանդիպումների ժամանակ խփած գոլերը: Ռոնալդուն 2013-ի ընթացքում «Ռեալի» կազմում միջազգային խաղերի ժամանակ խփել է 16 գոլ, Պորտուգալիայի կազմում` 9: Երկրորդ հորիզոնականում «Նյու Ռադիանտից» Ալի Աշֆակն է 23 (գոլ), երրորդում` «ՍԿ Քուվեյթից» Իսաամ Ջեման (20 գոլ): Ցանկը շարունակում են` 4. Զլատան Իբրահիմովիչ 18 գոլ 5. Լիոնել Մեսսի 15 6. Մոհամեդ Սալահ 14 7. Թոմաս Մյուլլեր 14 8. Ֆերնանդո Տորրես 14 9. Բադեր Ալ-Մուտավա 14 10. Մուրիկույ 14 Հավելենք` նախորդ տարի IFFHS-ի վարկածով լավագույնը Լիոնել Մեսսին էր:
|