| |
![]() Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը համոզված է, որ իր հաճախորդն «արքայական» ակումբում կմնա մինչև 40 տարեկան: «Ռոնալդուն «Ռեալում» կխաղա մինչև 40 տարեկան», -ասել է Մենդեշը: Գործակալը նաև խոսել է ֆուտբոլիստի՝ «Ոսկե գնդակը» նվաճելու մասին. «Մենք Կրիշտիանուի հետ շատ լավ ենք միմյանց ճանաչում, և «Ոսկե գնդակն» ստանալը նրա համար շատ կարևոր իրադարձություն էր: Այդ պահը նա կհիշի իր ողջ կյանքում: Կրիշտիանուի շուրջ շատ անարդարություններ կան: Նա ֆանտաստաիկ անձնավորություն է և մեծ պրոֆեսիոնալ: Կրիշտիանու լինելը շատ դժվար է»: |