| |
![]() Շաբաթներ առաջ, երբ Կրիշտիանու Ռոնալդուն նվիրաբերել էր իր ոսկրածուծի մի մասը սակավարյունությամբ (լեյկեմիա) հիվանդ երեխաների համար, հայտարարել էր «Ոսկե գնդակ» ստանալու դեպքում հրավիրելու է երեխաներին այդ առիթով տոնակատարությանը: Ինչպես հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները պորտուգալացին խոստման մասին չի մոռացել: «Հաջողությունս տոնելու եմ Մադրիդիում այն մարդկանց հետ, ովքեր սիրում և աջակցում են ինձ: Եթե հիշում եք, ես խոստացել լեյկեմիայով հիվանդ երեխաներին հաղթանակի դեպքում հատուկ տոնակատարություն կազմակերպել նրանց համար: Ես շուտով կապ կհաստատեմ նրանց հետ և կկատարեմ խոստումս»,-ասել է Ռոնալդուն:
|