| |
![]() «Ոսկե գնդակը» ստանալուց րոպեներ անց Կրիշտիանու Ռոնալդուն իր ուրախությունը կիսեց լրագրողների հետ.«Մեծ պատիվ է այս մրցանակը նվաճելը: Սա մի աննկարագրելի պահ էր: Չեմ կարող բառերով բացատրել: Անմոռանալի զգացումներ ու էմոցիաներ ունեցա: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ռեալ Մադրիդին», ակումբում ու ազգային հավաքականում թիմակիցներիս, այն մարդկանց, ովքեր քվեարկել են իմ օգտին, ու նրանց, ովքեր սիրում են ինձ»: Մրցանակը ստանալիս էմոցիոնալ ելույթի վերաբերյալ.«Դրանք անկեղծ արցունքներ էին: Նրանք, ովքեր ճանաչում են ինձ, գիտեն, թե ինչ զոհողությունների եմ գնացել ողջ տարին բարձր մակարդակի վրա գտնվելու համար ու լավագույնների հետ պայքարելու համար: Սա նաև այն բոլոր մարդկանց մրցանակն է, ովքեր աջակցում են ինձ: Հիմա ես շարունակելու եմ աշխատել, ու այս մրցանակը ինձ ավելի է մոտիվացնելու»: Մրցանակի նվաճումը տոնելու մասին.«Սա անհատական մրցանակ է, բայց այն նվաճել եմ թիմակիցներիս շնորհիվ: Ես պատրաստվում եմ շամպայնով տոնել մադրիդում այն մարդկանց հետ, ովքեր սիրում են ինձ»:
|