| |
![]() «Օսասունայի» դեմ պատասխան խաղին մասնակցելու համար Կարլո Անչելոտին հայտավորել է 19 ֆուտբոլիստների: Հայտացուցակում չեն հայտնվել Լուկա Մոդրիչը ու Մարսելոն, ովքեր հանգստանալու հնարավորություն են ստացել, սակայն լավ նորություն է Ֆաբիո Կոենտրաուի վերադառնալը: Հայտացուցակը` Դարպասապահներ՝ Կասիլյաս, Լոպես, Խեսուս Պաշտպաններ՝ Պեպե, Ռամոս, Կոենտրաու, Կարվախալ, Արբելոա, Նաչո Կիսապաշտպաններ՝ Ալոնսո, Բեյլ, Կազեմիրո, Դի Մարիա, Իսկո, Իլյարամենդի Հարձակվողներ՝ Ռոնալդու, Բենզեմա, Խեսե, Մորատա
|