| |
![]() «Ոսկե գնդակն» ստանալուց հետո Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ անցյալ ամառ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդն իրեն փորձել է համոզել վերադառնալ «Օլդ Թրաֆորդ»։ -Դա ճիշտ է, Ռիոն ու ես շատ ենք խոսել այդ մասին։ Ռիոն իմ ընկերն է, մենք միասին շատ տարիներ ենք խաղացել «Մանչեսթեր Յունայթեդում» և հարևաններ ենք եղել։ Նա գերազանց մարդ է և ջանում էր ամեն կերպ ինձ համոզել, որ վերադառնամ։ Ես իրոք մտածում էի այդ մասին, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» մինչև հիմա իմ սրտում է։ Ես այնտեղ վեց տարի խաղացել եմ, ես սիրում եմ այդ ակումբը։ Այնտեղ շատ ընկերներ ունեմ և բոլորին հաջողություն եմ ցանկանում,-ասել է Ռոնալդուն։
|