| |
Իտալական «Միլանը» ցանկանում է վարձակալել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյին, փոխանցում է Tribalfootball.com-ը։ Իտալական ակումբը մտադիր է համոզել մադրիդցիներին մինչեւ մրցաշրջանի ավարտը բաց թողնել 21-ամյա ֆուտբոլիստին։ Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ հույսեր է կապում Կազեմիրոյի հետ, սակայն «Միլանի» դեպքում նա կարող է վերանայել իր որոշումը։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստը մասնակցել է 4 հանդիպման եւ դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Հիշեցնենք, որ 2001-2009 թվականները Կարլո Անչելոտին գլխավորել է իտալական ակումբը։
|