| |
Լա Լիգայի 19-րդ տուրի շրջանակներում «Ռեալը» հյուրընկալվել էր «Էսպանյոլին»: Երեկ «Բարսելոնայի» ու «Ատլետիկոյի» կողմից միավորների կորստից հետո «Արքայական ակումբը» պետք է հաղթեր մրցակցին: Առաջին խաղակեսում կատալոնյան թիմի դարպասը խոցել չհաջողվեց: Վերջինս բավականին ամուր պաշտպանվում էր: Իսկ ահա երկրորդ խաղակեսում Պեպեին հաջողվեց մեկ անգամ խոցել Կիկո Կասիլյայի դարպասը: Կրիշտիանու Ռոնալդուն, ով մի շարք հիանալի պահեր ուներ, չկարողացավ գրավել դարպասը: Այսօր նրա օրը չէր: Խաղն ավարտվեց 0-1 հաշվով, իսկ «Ռեալը» վաստակեց շատ կարևոր երեք միավոր: «Էսպանյոլ» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:1 Գոլը՝ Պեպե (55՛) |