| |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին հայտացուցակը ներկայացնելու վերջին պահին Խեսե Ռոդրիգեսին հայտավորել է խաղին: Կանտերանոն, ով «Օսասունայի» դեմ խաղում մկանային կծկման պատճառով ստիպված եղավ լքել դաշտը, չէր հայտավորվել ի սկզբանե: Սակայն 24 ժամ անց բժիշկները տեսել են, որ ֆուտբոլիստի ոտքը լիովին ապաքինվել է, ու Խեսեն վերջին պահին հայտնվել է հայտացուցակում ու մեկնել է Բարսելոնա: Վերջնական հայտացուցակը` Դարպասապահներ՝ Կասիլյաս, Լոպես, Խեսուս Պաշտպաններ՝ Պեպե, Ռամոս, Մարսելո, Կարվախալ, Արբելոա, Նաչո Կիսապաշտպաններ՝ Խաբի Ալոնսո, Բեյլ, Կազեմիրո, Մոդրիչ, Դի Մարիա, Իսկո, Իլյարամենդի Հարձակվողներ՝ Ռոնալդու, Բենզեմա, Մորատա, Խեսե
|