| |
Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի «Էսպանյոլ»-«Ռեալ Մադրիդ» խաղում դարպասում կարող է հայտնվել թիմի ավագ Իկեր Կասիլյասը. Դիեգո Լոպեսը ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի: -Չգիտեմ՝ արդյոք նա լավ կլինի վաղը: Եթե ո՛չ, ապա կխաղա Իկերը, -Անչելոտիի խոսքերն է փոխանցում «Marca»-ն: Անչելոտին նաև անդրադարձել է թիմի երիտասարդ հարձակվող Ալվարո Մորատայի հեռանալու վերաբերյալ խոսակցություններին՝ «Ալվարոյի խնդիրը մրցակցությունն է՝ ոչինչ ավելին: Ոչ մի թիմ նրա համար մեզ չի դիմել, սկայան եթե որևէ մեկը դիմի, պատասխանը պարզ է՝ ո՛չ: Նա մնում է», -ասել է Անչելոտին:
|