| |
![]() Մադրիդի «Ռեալի» երիտասարդ հարձակվող Ալվարո Մորատան համոզված է, որ պետք է օգտագործի իրեն տրված բոլոր հնարավորությունները, սակայն չի բացառում, որ կարող է հեռանալ: «Ես մանուկ հասակից «Ռեալի» երկրպագու եմ և այդպիսին կմնամ ողջ կյանքս, բայց կարծում եմ, որ կարևորը թիմում քո համապատասխան տեղն ունենալն է: Եթե որևէ պահ զգամ, որ չունեմ այդ տեղը, այլ տարբերակներ կդիտարկեմ: Ֆուտբոլում տեղդ պահպանելը շատ դժվար է, հատկապես «Ռեալի» նման թիմում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Marca»-ն: |