ԱԱ-2014 | A Խումբ
ՀավաքականԽՄ
1ԱԱ-2014 | A ԽումբԲրազիլիա37
2ԱԱ-2014 | A ԽումբՄեքսիկա37
3ԱԱ-2014 | A ԽումբԽորվաթիա33
4ԱԱ-2014 | A ԽումբԿամերուն30
ԱԱ-2014 | B ԽՈՒՄԲ
ՀավաքականԽՄ
1ԱԱ-2014 | B ԽումբՀոլանդիա39
2ԱԱ-2014 | B ԽումբՉիլի36
3ԱԱ-2014 | B ԽումբԻսպանիա33
4ԱԱ-2014 | B ԽումբԱվստրալիա30
ԱԱ-2014 | C ԽՈՒՄԲ
ՀավաքականԽՄ
1ԱԱ-2014 | B ԽումբԿոլումբիա39
2ԱԱ-2014 | C ԽումբՀունաստան34
3ԱԱ-2014 | C ԽումբԿոտ-Դ'իվուար33
4ԱԱ-2014 | C ԽումբՃապոնիա31
ԱԱ-2014 | D ԽՈՒՄԲ
ՀավաքականԽՄ
1ԱԱ-2014 | D ԽումբԿոստա-Ռիկա37
2ԱԱ-2014 | B ԽումբՈւրուգվայ36
3ԱԱ-2014 | D ԽումբԻտալիա33
4ԱԱ-2014 | D ԽումբԱնգլիա31
ԱԱ-2014 | E ԽՈՒՄԲ
ՀավաքականԽՄ
1ԱԱ-2014 | E ԽումբՖրանսիա37
2ԱԱ-2014 | B ԽումբՇվեյցարիա36
3ԱԱ-2014 | E ԽումբԷկվադոր34
4ԱԱ-2014 | E ԽումբՀոնդուրաս30
ԱԱ-2014 | F ԽՈՒՄԲ
ՀավաքականԽՄ
1ԱԱ-2014 | B ԽումբԱրգենտինա39
2ԱԱ-2014 | F ԽումբՆիգերիա34
3ԱԱ-2014 | F ԽումբԲոսնիա և Հերց.33
4ԱԱ-2014 | F ԽումբԻրան31
ԱԱ-2014 | G ԽՈՒՄԲ
ՀավաքականԽՄ
1ԱԱ-2014 | B ԽումբԳերմանիա37
2ԱԱ-2014 | G ԽումբԱՄՆ34
3ԱԱ-2014 | G ԽումբՊորտուգալիա34
4ԱԱ-2014 | G ԽումբԳանա31
ԱԱ-2014 | H ԽՈՒՄԲ
ՀավաքականԽՄ
1ԱԱ-2014 | B ԽումբԲելգիա39
2ԱԱ-2014 | H ԽումբԱլժիր34
3ԱԱ-2014 | H ԽումբՌուսաստան32
4ԱԱ-2014 | H ԽումբՀարավ. Կորեա31

 

Կարլո Անչելոտտիի մեծ հարցազրույցը



 

«Օսասունայի» դեմ խաղից առաջ Կարլո Անչելոտին մամլո ասուլիս տվեց: Իտալացի մասնագետը հաստատեց, որ Բեյլը կլինի մեկնարկային կազմում, իսկ Ալոնսոն չի խաղա, իսկ հետո նա քննարկեց բուն խաղը.«Սեփական հարկի տակ ավելի հարմար է խաղալ, քան արտագնա խաղերում: «Սանտիագո Բեռնաբեուում» հավաքված երկրպագուները միշտ կարևոր են մեզ համար, ու վաղն էլ բացառություն չի լինի, քանի որ խաղալու ենք մի թիմի դեմ, որը մեզ լուրջ դժվարություններ առաջադրեց Լա Լիգայում: Սա կարևոր մրցաշար է, ու մենք պետք է լավ արդյունքի հասնենք ու առաջ անցնենք մրցակցից այս դիմակայությունում, որպեսզի պատասխան խաղից առաջ ճնշում չզգանք մեր վրա»:

Առաջիկա շաբաթվա մասին, որի ընթացքում երեք խաղ են անցկացնելու`

«Խաղերից հետո մենք ընդամենը մեկ օր ենք ունենում վերականգնման համար: Եթե տեսնեմ, որ որևէ ֆուտբոլիստ լավագույն մարզավիճակում չի, նա չի խաղա, բայց չեմ կարծում, որ շատ փոփոխություններ կլինեն: Թիմը պատրաստվում է ավելի լավ խաղալ: Նախորդ շաբաթն այնքան էլ հաջող չստացվեց, քանի որ Դոհա այցելությունը չօգնեց նախապատրաստվել «Սելտայի» դեմ խաղին: Բայց խաղալն ավելի լավ է, քան մարզում անցկացնելը, քանի որ խաղերի ժամանակ ավելի արագ ես մարզավիճակ ձեռք բերում»:

Դի Մարիայի մասին`

«Մենք պետք է հավատանք նրա խոսքերին: Նա տվել է իր բացատրությունը: Եթե որևէ մեկը մտածում է, որ դա վատ ժեստ էր, նա ներողություն է խնդրել դրա համար: Նա կենտրոնացած է խաղին, ու չեմ կարծում, որ «Բեռնաբեուում» Անխելը որևէ խնդիր կունենա: Ամեն դեպքում, ես հուսով եմ: Երկրպագուները շատ պահանջկոտ են, բայց նրանք սիրում են իրենց ֆուտբոլիստներին, ու չեմ կարծում, որ վաղը Անխելը որևէ խնդիր կունենա: Երկրպագուները նրան հասկանում են: Միգուցե նա սխալ է թույլ տվել, բայց այս թեման պետք է շուտ փակել, քանի որ առջևում շատ խաղեր կան, իսկ մենք ունենք նրա կարիքը»:







Թե արդյոք նա կխաղա «Օսասունայի» դեմ`
«Նա վաղը չի լինի մեկնարկային կազմում, քանի որ ես դաշտ եմ դուրս բերելու ավելի թարմ ֆուտբոլիստների: Նա շատ հանգիստ է: Նա գոհ է, որ «Ռեալի» ֆուտբոլիստ է, ու խաղում է մեծ վստահությամբ: Նա լավ հարաբերություններ ունի մյուս ֆուտբոլիստների հետ ու ցանկանում է լավ մրցաշրջան անցկացնել: Մենք ունենք Գարեթ Բեյլ, ով «Սելտայի» դեմ խաղում մեկնարկային կազմում չէր, ու վաղը նա առաջին րոպեներից դաշտ դուրս կգա»:

Խաբի Ալոնսոյի ու ականջի հետ ունեցած խնդիրների մասին`

«Նա լավ է մարզվում, ու ամեն ինչ կկարգավորվի: Ֆիզիկապես նա պատրաստ է խաղալ, բայց մենք պետք է հաշվի առնենք, թե ինչպես է ֆուտբոլիստի ինքնազգացողությունը: Նա հիմա իրեն այնքան էլ լավ չի զգում ու այսօր բժշկի հետ հանդիպում պետք է ունենար: Նա հայտավորված չէ վաղվա խաղին»:

Մոդրիչի մասին`

«Նրա խաղը կատարելագործվել է, ու նա այս պահին շատ հանգիստ է: Նա գիտի, որ մեզ համար կարևոր ֆուտբոլիստ է, ու ես կարծում եմ, որ նա դեռ ավելացնելու տեղ ունի, քանի որ Լուկան շատ տաղանդավոր է»:

Կրիշտիանու Ռոնալդուի մասին`

«Ֆուտբոլիստի համար նորմալ է պրոֆեսիոնալ լինելը: Կրիշտիանուն հիանալի աշխատանք է կատարում: Նա միշտ պատրաստ է ու մեծ ժամանակ է հատկացնում վերականգնմանը, քանի որ ֆուտբոլիստների համար ամեն ինչ չի սահմանափակվում մարզումներով: Այս առումով նա լավագույններից մեկն է»:

Իսկոյի մասին`

«Նա այնքան էլ լավ չխաղաց «Սելտայի» դեմ, բայց դա ասելու մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Նրա դիրքի ֆուտբոլիստի համար դժվար է շարունակ հիանալի խաղ ցուցադրել: Նա չի կարող 90 րոպե շարունակ բարձր տեմպով խաղալ, քանի որ դա եզրային հարձակվողների որակներից է: Նույնը կարող ենք ասել Ռոնալդուի ու Մեսսիի մասին: Նրանք չունեն այն ֆիզիկական պատրաստվածությունը, ինչը պաշտպանողական ոճի կիսապաշտպանները: Տաղանդավոր ֆուտբոլիստների համար կարևոր է շարունակականությունը: Իսկոն նույնպես մեզ համար կարևոր ֆուտբոլիստ է: Նա շատ երիտասարդ է ու առաջին մրցաշրջանն է անցկացնում «Ռեալի» պես թոփ ակումբում»:

Կարվախալի ու Արբելոայի մասին`

«Նրանք երկուսն էլ հիանալի աշխատանք են կատարում: Ես պատրաստվում եմ ռոտացիայի դիմել այս դիրքում, քանի որ երկուսն էլ նույն մակարդակի վրա են: Կարևոր է, որ բոլոր ֆուտբոլիստները թարմ լինեն, քանի որ ես մեծ պահանջներ եմ ներկայացնում եզրային պաշտպաններին: Հույս ունեմ, որ Կոենտրաուն կապաքինվի ու հաջորդ շաբաթ կկարողանա խաղալ»:

Թե ինչու է թիմը խաղերի ընթացքում երբեմն կորցնում վերահսկումը դրա նկատմամբ`

«Դրան բացատրություն դժվար է գտնել: Մենք ունենք հարձակվողական ոճի շատ խաղացողներ, իսկ նման ռիսկը իր հետ բերում է վերահսկման կորուստ: Որոշ պահերի մենք պետք է հաշվի նստենք նման ռիսկի հետ, բայց դա կառավարվող ռիսկ է»:


Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տրանսֆերների հնարավորության մասին`

«Որևէ տրանսֆեր չի լինի: Մենք հիանալի կազմ ունենք: Վնասվածքներ չունենք, իսկ Վարանը, հուսով եմ, 15 օրից շարք կվերադառնա»:


Եվ վերջում, Լիոնել Մեսսիի մասին`

«Դա լավ նորություն է «Բարսելոնայի» ու Լա Լիգայի համար: Մեզ համար դա նշանակում է մրցակցության ուժեղացում, քանի որ Մեսիի հետ «Բարսելոնան» լրիվ այլ թիմ է: Առանց նրա «Բարսելոնան» շատ լավ խաղաց, իսկ հիմա նրա հետ է շարունակելու նույն կերպ: Մենք ցանկանում ենք բարելավել մեր վիճակը մրցաշարային աղյուսակում ու կանենք այդպես, եթե կիրակի օրը հաղթենք, քանի որ կարծում եմ, որ «Ատլետիկո» - «Բարսելոնա» խաղում հաղթողն ի հայտ չի գա»:
ԱՂԲՅՈՒՐ՝ |  ԴԻՏՎԵԼ Է 254 ԱՆԳԱՄ

ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

1 - 1

ԱՏԼԵՏԻԿՈ - ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
04.10.2015
ԼԱ ԼԻԳԱ 7-րդ տուր
ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՌԱՋ. | ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
16.05Մալագա1 : 0Լևանտե
17.05ՌԵԱԼ Մ.3 : 1Էսպանյոլ
17.05Բարսելոնա1 : 1Ատլետիկո
17.05Վալենսիա2 : 1Սելտա
18.05Ռեալ Սոս.1 : 2Վիլյառեալ
18.05Ռայո Վալ.1 : 2Խետաֆե
18.05Ալմերիա0 : 0Ատլետիկ
18.05Վալյադոլիդ0 : 1Գրանադա
18.05Օսասունա2 : 1Բետիս
18.05Սևիլյա3 : 1Էլչե
ՉԼ | արդյունքներ
24.05
22:45
ՌԵԱԼ 
ՄԱԴՐԻԴ
4 : 1Ատլետիկո
Մադրիդ
ՀԱՐՑՈՒՄ
ՁԵԶ ԴՈՒ՞Ր Է ԳԱԼԻՍ ՄԵՐ ԿԱՅՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
ՀՈԴՎԱԾՆԵՐ
լուսանկարներ
 

Լուսանկարներ
Չեմպիոնների Լիգա, Եզրափակիչ
«Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո»
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

17:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ - ԼԵՎԱՆՏԵ
Հոկտեմբերի 17, Ժամը 17:00-ին
ԼԱ ԼԻԳԱ 8-րդ Տուր
ԱՂՅՈՒՍԱԿ
Թիմ Խ Մ
1 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Ատլետիկո Մ. 38 90
2 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Բարսելոնա 38 87
3 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 38 87
4 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Ատլետիկ Բ. 38 70
5 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Սևիլյա 38 63
6 Վիլյառեալ 38 59
7 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Ռեալ Սոսյեդադ 38 59
8 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Վալենսիա 38 49
9 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Սելտա 38 49
10 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Լևանտե 38 48
11 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Մալագա 38 45
12 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Ռայո Վալեկանո 38 43
13 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Էսպանյոլ 38 42
14 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Խետաֆե 38 42
15 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Գրանադա 38 41
16 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Էլչե 38 40
17 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Ալմերիա 38 40
18 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Օսասունա 38 39
19 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Վալյադոլիդ 38 36
20 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Բետիս 38 25

ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՆկարԱնունԻԱՉԼԻԳԸ

Ռոնալդու 31 17 3 51

Բենզեմա 17 5 2 24

Բեյլ 156 1 22

Իսկո 8 3 0 11

Մորատա8 1 0 9
 
ԽԱՂԻ ՀԵՐՈՍ
 ՍԵՐԽԻՈ ՌԱՄՈՍ  
  Գոլ - 1
 Գնահատ - 10
 
ՄԵՆՔ՝ OK-ՈՒՄ
ՄԵՆՔ՝ FB-ՈՒՄ

                    ՏԻՏՂՈՍՆԵՐ՝

20-րդ դարի լավագույն ակումբ
1

Չեմպիոնների
լիգա
10

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
1

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի առաջնություն
32

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի սուպերգավաթ
9
ARMENIAN-RMA.DO.AM - Հայալեզու Մադրիդիստների հանդիպման խաչմերուկ
Ձևավորման յուրաքանչյուր պատճենում արգելվում է: Նյութերի պատճենման դեպքում հղումն armenian-rma.do.am-ին պարտադիր է: Կայքի ձևավորող ու սպասարկող՝ Արման Գրուզդև:
© 2013 - 2015, Օգտագործվում են տեխնոլոգիաներ uCoz
Рейтинг@Mail.ru
-