| |
![]() Իսպանական «DefensaCentral.com»-ը, հղում անելով ֆրանսիական մամուլին, նշում է այն առավելությունները, որոնցով Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին: Այսպես, ֆրանսիական «Le10sport»-ը գրում է, որ անկասկած Մեսսին շատ տաղանդավոր է, սակայն Ռոնալդուն գերազանցում է նրան. նա կարող է գոլեր հեղինակել ցանկացած դիրքում, ինչպես նաև ֆիզիկապես և տեխնիկապես գերազանցում է բոլորին և նույն ռիթմով կարող է խաղալ ողջ 90 րոպեների ընթացքում: Լրատվամիջոցը նաև նշում է, որ պորտուգալացու՝ «Ռեալ» տեղափոխվելուց հետո թիմը մեծ առաջընթաց է ապրել, մինչդեռ «Բարսելոնան» Մեսսիի հայտնվելուց առաջ էլ լավ էր խաղում: Մեկ այլ պատճառ, որ ընդգծվում է, այն է, որ Ռոնալդուն ավելի հազվադեպ է լուրջ վնասվածքներ ստանում, քան Մեսսին: Նշվում է նաև, որ Ռոնալդուն արգենտինացուն գերազանցում է նաև հավաքականների մակարդակով ցույց տված խաղով: Ռոնալդուն իր հավաքականի համար նվաճեց Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք: Ինչ վերաբերվում է Մեսսիին, ապա թեպետ նա նույնպես որոշիչ դեր է ունունեցել Աշխարհի առաջնության որակավորման փուլում, իր կողքին Արգենտինայի հավաքականում ավելի շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստներ են հանդես գալիս, քան Ռոնալդուի կողքին՝ Պորտուգալիայի հավաքականում: |