| |
«Ռեալի» երիտասարդ հարձակվող Ալվարո Մորատան կարիերան Իտալիայում շարունակելու հնարավորություն ունի. իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»: Միլանյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է վարձակալել 21-ամյա իսպանացուն և իր կազմում տեսնել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Հիշեցնենք, որ վերջերս «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր հերթին հայտարարեց` ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում որևէ ֆուտբոլիստ չի հեռանա ակումբից: |