| |
![]() «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկ անգամ ևս հայտարարել է, որ մեկնելու է Ցյուրիխ` մասնակցելու «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը: -Ես կգնամ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը: Դա արդեն փակված թեմա է ու չեմ ուզում խոսել դրա մասին: Մրցանակը կարող են ստանալ Մեսսին, Ռիբերին կամ էլ ես: Չգիտեմ, թե վերջնական արդյունքը որքան արդար կլինի: Ինքս պարզապես փորձում եմ անել աշխատանքս «Ռեալում»: Եթե ես ստանամ մրցանակը, ուրախ կլինեմ: Եթե ոչ, կյանքը շարունակվում է,-Ռոնալդուի խոսքերը մեջբերել են իսպանական ԶԼՄ-ը: Հիշեցնենք, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու հունվարի 13-ին: |