| |
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Դիեգո Լոպեսը խոսել է Պրիմերայի 18-րդ տուրի՝ «Սելթայի» հետ հանդիպման իր տպավորությունների մասին (3:0)։ -Դարպասն անառիկ պահելը շատ կարևոր էր հաղթանակի համար։ «Սելթան» ակնհայտորեն կենտրոնացած էր պաշտպանության վրա, բացի այդ՝ նրանք կրեատիվ խաղացողներ ունեն, որոնք շատ վտանգավոր են հակահարձակումների ժամանակ։ Սա լուրջ հանդիպում էր, մենք շատ աշխատեցինք արդյունքի հասնելու համար։ Թիմը ցույց տվեց իր բարձր կարգն ու երեք միավոր վաստակեց։ Շատ կարևոր էր մրցակցին թույլ չտալ ազատ գործել հակահարձակումներում,-ասել է դարպասապահը։ |