| |
![]() «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը խոսել է Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի «Սելտայի» հետ (3:0) հանդիպման մասին: Ուելսեցի այդ խաղին մասնակցեց 64-րդ րոպեից և խաղավարտին դարձավ գոլային փոխանցման հեղինակ: -Իմ գոլային փոխանցումը. դա իմ աշխատանքն է, ու ես դրա համար եմ եկել այստեղ: Կարծում եմ, որ մենք լավ ենք սկսել տարին: Հույս ունեմ, որ այս նոր տարում կկարողանանք տիտղոս նվաճել: Ինձ դուր է գալիս Մադրիդում ապրածս ամեն օրը, մրցաշրջանից մեծ սպասելիքներ ունեմ,-Բեյլի խոսքերը մեջբերել է «Ռեալի» պաշտոնական կայքը: |