| |
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատայի հայրը, ով նաև նրա գործակալն է, տարբերակներ է փնտրում իր որդու կարիերայի շարունակության համար: Իսպանացի կիսապաշտպանը, ով դժգոհ է ստացած քիչ խաղաժամանակից, պատրաստ է փոխել թիմը, որպեսզի Աշխարհի առաջնությունից առաջ խաղային պրակտիկա ձեռք բերի: Ֆուտբոլիստի հայրը բանակցում է «Ռեալի», «Բարսելոնայի», «ՊՍԺ»-ի ու «Նապոլիի» ղեկավարների հետ: Մատան, ով «Ռեալի» ակադեմիայի սան է, կարող է վերադառնալ հարազատ ակումբ: Հավանական է նաև «Նապոլիի» տարբերակը, որն հիմա մարզում է Ռաֆա Բենիտեսը, ով նախկինում Խուանի հետ աշխատում էր «Չելսիում»: Ժոզե Մոուրինյոն, իր հերթին, հայտարարել է, որ Մատայի համար հեռանալու ճանապարհը բաց է, բայց ինքը չի ցանկանում, որ նա հեռանա ձմռանը: |